
Թանգարանը գտնվում է Լալեհ այգու արևմտյան կողմում: Այն գրավիչ է իր ժամանակակից շինությամբ, որը կառուցվել է 1970-ական թթ:
Երբ 1977թ.-ին թանգարանը բացեց իր դռները, Արևմտյան և Իրանական արվեստի ուշագրավ հավաքածու ցուցադրվեց: Թանգարանը կառուցվել է թագուհի Ֆարան Դիբայի ջանքերով: Նրա զարմիկը՝ Կամրան Դինան, եղել է թանգարանի ճարտարապետը:
Թանգարանը կարող է պարծենալ Մատիսի, Դալիի, Վան Գոգի, Պիկասոյի, Մունքի, Միրոյի, Բեկոնի, Պոլլոքի, Մոնեի, Մուրի և շատ ուրիշների գործերի յուրահատուկ հավաքածուով:
Այնուամենայնիվ, այդքան էլ հեշտ չէ տեսնել այդ գործերը, որքան դուք պատկերացնում եք: Ահմադինեժադի կառավարման ժամանակ հավաքածուն փակի տակ է պահվել: Այն հայտարարվել է որպես Արևմտյան լիբերալիզմի խորհրդանիշ: Վերջինս իշխող խավին հաճո չէր:
Այժմ թանգարանը փակ է: Ասում են՝ այն բացում է իր դռները միայն իրանցի արվեստագետների հատուկ ցուցադրությունների ժամանակ:
Երբ էլ որ այն բաց գտնեք, օգտվեք հնարավորությունից և հանդիպեք Թեհրանի արվեստի մարդկանց ներքնահարկում գտնվող սրճարանում: