Վրաստան

Վրաստան

Վերջերս Վրաստանը զբոսաշրջիկների շրջանում ավելի լայն ճանաչում է ձեռք բերել ոչ միայն իր գինու, այլև ԵՄ-ի հետ հարաբերությունների և Ասոցացման համաձայնագրի շնորհիվ: Վրաստանի որոշ տեսարժան վայրեր ավելի շատ զբոսաշրջիկների են գրավում, հատկապես ծովափնյա հանգստի սիրահարներին:

Վրաստանը այն երկրներից մեկն է, որն ամեն ինչ ունի ցանկացած ճաշակի և պահանջմունքի տեր մարդկանց համար: Ընտանեկան և ծովափնյա հանգստի սիրահարներին սպասում է Բաթումին՝ Վրաստանի ամենահայտնի ծովափնյա քաղաքը: Այն առավել զարգացած է ենթակառուցվածքային տեսանկյունից և խելամիտ ընտրություն է թե գիշերային, և թե ցերեկային զվարճանքի համար:

Առողջարանական նկատառումներով Վրաստան այցելելիս ճիշտ կլինի կանգ առնել Ուրեկիում կամ Գրիգոլեթիում: Այս վայրերը հայտնի են սև ավազով, որն ունի բուժական ազդեցություն և բարերար ազդեցություն ունի նյարդային, սրտանոթային և հենաշարժական համակարգի վրա:

Լեռնային հանգստի սիրահարները իրենց զբաղմունքը այստեղ ևս կգտնեն: Վրաստանը կարող է հպարտանալ լեռներում իր կլիմայական առողջարաններով:  Բախմարոն ամենաբարձր տեղակայված առողջարանն է, այն գտնվում է ծովի մակարդակից  2000մ բարձրության վրա: Այս առողջարանները հարմար են երեխաների համար, քանի որ ունեն բավականին ազատ տարածք, հիանալի օդ, թարմ սնունդ և բուժիչ հանքային աղբյուրներ: Նմանատիպ առողջարաններ կան Աբասթումանիում, Բակուրիանիում և Բորժոմիում:

Այնուամենայնիվ, վրացական լեռների ողջ հմայքը տեսանելի է ձմռանը: Այն ժամանակ, երբ դրանք վերածվում են տարածաշրջանի լավագույն լեռնադահուկային հանգստավայրերից մեկը: Այս տեսանկյունից առավել հայտնի են Բակուրիանին և Գուդաուրին: Դրանք ունեն լեռնադահուկային դպրոցներ, խաղահրապարակներ և փորձառու անձնակազմ: Գուդաուրին Վրաստանի ամենամեծ լեռնադահուկային հանգստավայրն է և ունի բազմաթիվ վայրեր, որտեղ երեխաների մասին հոգ կտանեն և կզվարճացնեն:

Եթե ձեր այցը ավելի շատ հակված է քաղաքային տեսարժան վայրերին, ապա կան մի քանի պատմական վայրեր, որոնք դուք անշուշտ կհավանեք: Թելավին և Քվարելին հայտնի են հինավուրց եկեղեցիներով և ամրոցներով, որոնք ուղղակի ապշեցուցիչ են:

Քութայիսիում դուք կարող եք այցելել ՅՈՒՆԵՍԿՈ-յի ժառանգության հուշարձաններ՝ Բագրատի և Գելաթի եկեղեցիներ, ինչպես նաև Ջուրասիկ այգի և Սատապլիայի զարմանալի քարանձավը:

 Թբիլիսին՝ երկրի մայրաքաղաքը ևս շատ հետաքրքիր է: Բացի մշուկաթային վայրերից այն նաև առաջարկում է զվարճանքի այգիներ, թանգարաններ, ջրային զբոսայգիներ, հանգստի գոտիներ և այլն: