Մտածմինդա պանթեոնը

Թբիլիսիի տեսարժան վայրերը

Գրողների և հասարակական գործիչների Մտածմինդայի պանթեոնը  գտնվում է Թբիլիսիի գերեզմանատանը: Այստեղ են թաղված անվանի դերասաններ, գրողներ, գիտնականներ և վրաց պատմության ազգային հերոսներ: Պանթեոնը գտնվում է Սուրբ Դավիթ եկեղեցու բակում և հիմնադրվել է 1929թ.: «Մամադավիթին» գտնվում է Մտածմինդա (նշ. Սուրբ լեռ) լեռան լանջին: Լեռան գագաթին Մտածմինդա այգին է, որը զվարճանքի այգի է և պատկանում է Թբիլիսիի քաղաքապետարանին:

Առաջին անվանի մարդը, ով թաղվել է պանթեոնում՝ ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովն է և նրա վրաց կինը՝ Նինո Ճավճավաձեն: Պանթեոնը պաշտոնապես հիմնադրվել է 1929թ.-ին՝ Գրիբոյեդովի մահվան 100-ամյա տարելիցի առիթով:

Պանթեոնը Թբիլիսիի կառավարության վերահսկողության տակ է գտնվում և այնտեղ են այցելում և՛ տեղացիներ, և տուրիստներ:

Վրացիները հարգում են իրենց պատմությունը և Պանթեոնը դրա ապացույցն է: Եթե անգամ դուք հետաքրքրված չեք պատմությամբ, արժե այստեղ այցելել գոնե Թբիլիսիի հրաշք գեղեցկությունը տեսնելու համար:

Դուք կարող եք վերև բարձրանալ ճոպանուղիով և ոտքով ներքև իջնել: 

Հասցե
Մամադավիթի բլուր, Թբիլիսի, Վրաստան
Տեղադիրքը