Խարեբա գինեգործարանը

Ինչ տեսնել Վրաստանում

Կախեթիի շրջանում գտնվող Կվարելի քաղաքի մոտ՝ Խարեբա գինետունը իրենից գինու շշերով լցված թունել է ներկայացնում:  Գործարանը ոչ միայն ժայռի մեջ մարդու ձեռքով պատրաստված արտասովոր թունել է, այլ նաև ընդարձակ տարածք է զբաղեցնում՝ առաջարկելով վրացական ժառանգության վերաբերյալ տեսարժան վայրեր:

Այստեղ այցելուները հնարավորություն ունեն գինու համտեսման տուր պատվիրել և փորձել Խարեբայի լավագույն հավաքածուի գինիները:

Խարեբայի գինետունը բաղկացած է տարբեր թունելներից: Դրանցից երկուսը հասնում են մինչև 800մ, միմյանց զուգահեռ են և այլ 500մ երկարություն ունեցող թունելների համար կապող օղակ են հանդիսանում: Թունելների պատերը իրենց մեջ պահում են բոլոր ժամանակների գինիների ամենահամեղ տեսականին: Խարեբա գինու հազարավոր շշեր են այնտեղ պահպանվում: Թունելները ջերմաստիճանը անփոփոխ և սառն են պահում և նպաստում գինու հնեցմանը:

Խարեբա գինեգործարանն ունի ավելի քան 1000 հա խաղողի այգիներ: Այն հիմնադրվել է 2004թ.-ին: Նրանք ունեն 13 տեսակի գինիներ և խաղողի 16 սորտեր: Առավել հայտնի  խաղողի տեսակներն են՝ Կրախուլա, Խիխվի, Ռկացիթելի, Սապերավի և այլն: Խարեբան արտադրում է տարեկան ավելի քան 3 000 000 շիշ գինի: Այն տարածաշրջանի ամենամեծ գինեգործարաններից է:

Հասցե
M-42, Վաչնաձիանի, Կվարելի, Կախեթի շրջան, Վրաստան
Տեղադիրքը