Սատապլիա քարանձավը

Վրաստանի տեսարժան վայրերը

Քութայիսին զբոսաշրջիկներին ավելի շատ հայտնի է Սատապլիա և Պրոմեթևս քարանձավների շնորհիվ: Այս երկու քարանձավները դարձել են Վրաստանի հիմնական տեսարժան վայրերից:

Սատապլիա քարանձավը Քութայիսիից 18կմ հեռավորության վրա է գտնվում և դուք անշուշտ ստիպված կլինեք տաքսի վարձել, եթե մեքենայով չեք այցելում: Քարանձավը գտնվում է Սատապլիա արգելոցում և հիմնականում հայտնի է այնտեղ հայտնաբերված դինոզավրերի հետքերով: Քարանձավը և դինոզավրերի ոտնահետքերը հայտնաբերվել են բնապահպան Չաբուկիանիի կողմից: Նա նաև ապացուցել է, որ քարանձավում նախամարդիք են բնակվել:

Սատապլիան իր անվանումը ստացել է համանուն լեռան պատվին, որն էլ կնքվել է այդ անվամբ տեղական ավանդույթի շնորհիվ: Այն է՝ մեղր հավաքել լեռան հարավային լանջերին ապրող մեղուներից: Հետևաբար, Սատապլիա նշանակում է «մեղրի վայր»:

Սատապլիայի շուրջը Բնապահպանակն կենտրոն և թանգարան է կառուցվել: Դուք նաև կհանդիպեք ապակյա արահետների, սրճարանի, դիտակետերի և այլ տեսարժան վայրերի:

Քարանձավը 900մ երկարություն ունի, 10մ բարձրություն և 12մ լայնություն: Այն ունի շթաքարեր և պտկաքարեր, որոնք յուրահատուկ էֆեկտ են տալիս քարանձավի գեղեցկությանը: Մուտքը և ելքը ապակուց են, որը քարանձավի ներսում կայուն ջերմաստիճան է ապահովում:

Հասցե
Քութաիսիից 18 կմ հեռու
Տեղադիրքը