Բագրատի տաճարը

Վրաստանի տեսարժան վայրերը

Հավանաբար Բագրատի տաճարը Վրաստանի ամենահայտնի սրբավայրերից մեկն է: Եթե պլանավորել եք այցելել Վրաստանի հենց այդ հատվածը, ապա անպայման ավելացրեք Բագրատի տաճարը Ձեր այցելությունների ցուցակում: Ավելի հեշտ կլինի Ձեզ համար այնտեղ հասնել, եթե գնում կամ գալիս եք Քութայիսի միջազգային օդանավակայանից:

Դուք կարող եք քայլել Շղթայակապ կամրջով և սալապատ փողոցներով դեպի Բագրատի տաճար Ուկիմերիոնի բլրով: Տաճարը կառուցվել է 1003թ. Բագրատ 3-րդի կողմից և ունի չորս սյուների վրա հենված գմբեթ:

1692թ-ին գմբեթը և առաստաղը փլուզվեցին պայթյունի հետևանքով և տաճարը ավերակների վերածվեց: Այնուամենայնիվ, 2009-2012թթ. տաճարը հիմնովին վերականգնվեց: Այժմ այն հին և նոր քարերի և պողպատյա կտորների հետաքրքիր համադրություն է:

1994թ.-ին Բագրատի տաճարը հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Դրան հաջորդեց տաճարի ընդհանուր վերականգնումը 20-րդ դարում: Վերջերս այն հայտնվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային  վտանգված ժառանգության ցուցակում վերջին վերականգնողական աշխատանքների հետևանքով: Պատճառն այն է, որ նորոգումը սպառնում է տաճարի իսկությանն ու ամբողջականությանը:

Պալատ-միջնաբերդը կառուցվել է 6-րդ դարում և փլուզվել վրաց-ռուս-թուրքական պատերազմների ժամանակ:

Հասցե
Քութաիսի, Վրաստան
Տեղադիրքը