Ճավճավաձեի տուն-թանգարանը

Վրաստանի տեսարժան վայրերը

Ճավճավաձեի տուն-թանգարանը գտնվում է Ցինանդալիում և այն հանդիսանում է Ճավճավաձեի տոհմական ունեցվածքը: Այն պատկանում է Ճավճավաձեների արքայական ընտանիքին: Վրաստանի պատմությունը բազմաթիվ ողբերգական, գեղեցիկ և ուրախ դեպքեր ունի այս կալվածքի հետ կապված:

Այս տան սեփականատերը եղել է Գարսևան Ճավճավաձեն, Ալեքսանդր Ճավճավաձեի հայրը: Ամեն ինչ այս տանը նրա մտքերի և ոգեշնչման արդյունքն է: Ճավճավաձեն կիրառել է եվրոպական ճարտարապետական հմտություններ՝ կալվածքի կառուցման համար: Ավելին, նա նաև անգլիական այգի է կառուցել իր կալվածքի շուրջը:

Հարկ է նշել, որ Գարսևան Ճավճավաձեն Մեծ Բրիտանիայից ոչ միայն ծառեր, այլև այգեպաններ է բերել: Սակայն դա դեռ ամենը չէր: Նա հրավիրեց Եվրոպայի ամենահայնտի գինեգործներին և միասին կառուցեցին գինու առաջին գործարանը Վրաստանում: Գործարանը եվրոպական տեխնոլոգիաներով գինի էր արտադրում: Այստեղից էլ սկիզբ առավ հայտնի «Ցինանդալի» գինին:

Ճավճավաձեն իր ժամանակի ամենաբանիմաց մարդկանցից էր: Նա գրող էր, թարգմանիչ, պոլիգլոտ, բանաստեղծ և մեծ կալվածատեր: Այժմ նրա բանաստեղծությունները դարձել են ժողովրդական երգեր:

Վրաստանի ինտելեկտուալ կյանքը 19-րդ դարում եռում էր այս տանը: Այստեղ են եղել այնպիսի անվանի մարդիկ, ինչպիսիք են Ալեքսանդր Պուշկինը, Միխայիլ Լերմոնտովը, Ալեքսանդր Գրիբոյեդովը (ով այստեղ հանդիպեց իր ապագա կնոջը՝ Նինա Ճավճավաձեին), Ալեքսանդր Դյուման և այլք:

Հասցե
Ցիցանդալի, Կախեթի, Վրաստան
Տեղադիրքը