
Կացխի սյունը տպավորիչ կրաքարե մոնոլիտ է, որը գտնվում է Կացխի գյուղում՝ Իմերեթի շրջանում: Կացխի սյունը ունի 40մ բարձրություն և գտնվում է Չիատուրա քաղաքից մոտավորապես 10կմ հեռավորության վրա:
Նախքան Քրիստոնեության ընդունումը հեթանոս վրացիները հավատում էին, որ սյունը ներկայացնում է պտղաբերության աստծուն: 4-րդ դարում Քրիստոնեության ընդունումից հետո ժայռը սկսեց մեկուսացում խոհրդանշել: Մեր օրերում մարդիկ այն Կյանքի սյուն են կոչում:
Կացխի սյունն իր վրա կրում է 6-8-րդ դարերում կառուցված եկեղեցու մնացորդները: Հավանաբար Ստիլայթները առաջին քրիստոնյա ասկետներն էին, ովքեր առաջին անգամ ոտք դրեցին սյան վրա՝ աղոթելով և քարոզելով կառուցեցին եկեղեցին:
Կացխի սյան մասին առաջին գրավոր արձանագրությունը եղել է 18-րդ դարում վրաց գիտնականի կողմից: Նա հիշատակել էր եկեղեցին իր անհասանելիության համար: Այնուամենայնիվ, բազմաթիվ լեգենդներ կան այդ սյան հետ կապված: Դրանցից մեկի համաձայն՝ ժայռի գագաթը կապված է եղել Կացխի եկեղեցուն՝ երկար երկաթյա շղթայով: Համաձայն լեգենդի՝ այն 1.5կմ հեռավորության վրա է գտնվել սյունից: