Բակուրիանի

Ինչ տեսնել Վրաստանում

Վրաստանի ամենահայտնի դահուկասահքի հանգստավայրերից մեկը, Բակուրիանին, գտնվում է Բորժոմիի շրջանում: Այն տեղակայված է Տրիալետի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին և ծովի մակարդակից բարձր է 1.700մ:

Բակուրիանիի շուրջ վեր հառնող լեռները ծածկված են եղևնու անտառներով: Այն Բորժոմիից 30կմ հեռավորության վրա է գտնվում և կապված է նրան երկաթուղով, որը կրում է Կուկուշկա անվանումը և ունի 37կմ երկարություն:

Հանգստավայրի ամենաբարձր կետը՝ Կոհտա լեռը, օգտագործվում է լեռնադահուկային սպորտի համար և այն ունի 2.200մ բարձրություն:

Բակուրիանիի ձմեռները ցուրտ են, իսկ ամառները՝ տաք և երկար: Կլիման այստեղ անցումային է, բայց հիմնականում՝ խոնավ մայրցամաքային: Տարեկան միջին ջերմաստիճանը 4.3 աստիճան է:

Ձյան բարձրությունը դեկտեմբեր-մարտ ամիսներին հասնում է 64սմ:

Բակուրիանիում է գտնվում նաև Գիտությունների վրացական ակադեմիայի բուսաբանական այգին: Այն նաև Նոդար Կումարիտաշվիլիի հայրենի քաղաքն է, ով իր կյանքի մեծ մասն այստեղ է անցկացրել և այն փողոցը, որտեղ ապրել է, այժմ կրում է նրա անունը:

Բակուրիանին հիանալի վայր է ընտանեկան հանգստի համար: Այն երեխաների սիրելի վայրն է և սահել սիրող մեծահասակների մշտական հանգստավայրը: Այստեղ ձեզ կդիմավորեն ժամանակակից հյուրանոցները և համեղ սնունդ առաջարկող սրճարանները:

Հասցե
Բակուրիանի, Վրաստան
Տեղադիրքը