
Հայաստանը մի երկիր է, որը գրավում է յուրաքանչյուր զբոսաշրջիկի: Այս աստվածաշնչյան հողը, որը պատսպարվել է Արարատ լեռան ստորոտին, յուրաքանչյուրի համար յուրահատուկ առաջարկ ունի:
Առաջին հերթին Հայաստանի հպարտությունը իր վանքերը, պատմական եկեղեցիները, սրբավայրերը և այլ տեսարժան վայրերն են, որոնք այցելուներին են հիշեցնում Հայաստանի հինավուրց պատմությունը:
Այն առաջին երկիրն է, որը մ.թ. 301թ. Քրիստոնեությունը ճանաչեց որպես պետական կրոն:
Հայաստանի բոլոր տեսարժան վայրերը այցելելու համար մի քանի ամիսը բավական չէ: Այնքան բան կա տեսնելու այստեղ՝ Գառնու տաճարը, Գեղարդի և Հաղարծինի վանքերը, Բյուրականի աստղադիտարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Սուրբ Գայանե, Հռիփսիմե և Շողակաթ եկեղեցիները, Խոր Վիրապը, Սևանա լիճը և այլք: Սա ընդամենը մի փոքրիկ մասն էր այն ամենի, ինչ Հայաստանը առաջարկում է իր այցելուներին: Հավանաբար դա է պատճառը, որ հաճախ այն անվանում են «թանգարան բաց երկնքի տակ»:
Այստեղ դուք կզգաք հնագույն քաղաքակրթության յուրահատուկ համադրությունը Հայաստանի երիտասարդ սրտի հետ:
Հայաստանի մայրաքաղաք Երևանը ազատ ժամանակը անցկացնելու բազմաթիվ վայրեր է առաջարկում: Ժամանակակից սրճարաններն ու ռեստորանները ձեր ճաշն ու ընթրիքը կհամեմեն հայկական ավադույթների բոլոր գույներով: Հայկական խոհանոցի արտասովոր համը մոռացնել կտա ձեր համտեսած նույնիսկ ամենահամեղ խորտիկը: Հայկական ավանդական թոնրի խորովածը պետք է փորձել ամենաառաջինը:
Հանրապետության հրապարակը զբոսաշրջիկների ամենաշատ այցելած վայրն է: Այն բոլորին հրավիրում է դիտելու իր գունագեղ երգող և պարող շատրվանները: Հայաստանը մի երկիր է, որը յուրաքանչյուր ոք գոնե մեկ անգամ պետք է այցելի: