Հնագույն քաղաք Յազդը

Իրանի տեսարժան վայրերը

Յազդը Իրանի համանուն շրջանի վարչական կենտրոնն է: Այն գտնվում է Սպահանից 270կմ հեռու: Յազդը հայտնի է իր քամու աշտարակներով: Այն նման է փյունիկի, որը հառնում է լաբիրինթոսի շագանակագույն նրբանցքներից: Այն հին փյունիկ է շագանակագույն անապատում:

Այս հնագույն քաղաքը Երկիր մոլորակի վրա ամենահնագույններից է: Ըստ UNESCO-ի, այն լավագույն վայրն է շրջանի հարուստ պատմության շունչը զգալու համար: Այս քաղաքում ամեն ինչ պատրաստված է արևի տակ չորացրած աղյուսներից, ինչի շնորհիվ էլ քաղաքը աղյուսի գույն է ստացել: Քաղաքը ուշագրվավ է նաև բարձր աշտարակներով, որոնք յուրաքանչյուր տանիքից տեսանելի են:

Քաղաքի բնակեցված հատվածները կարծես լքված լինեն, քանի որ թաքնված են բարձր պարիսպների հետևում: Դրանք վահան են հանդիսանում նեղ նրբանցքներում պատսպարված տների համար:

Եթե ժամանակ ունենաք քաղաքով շրջելու, ապա անպայման կնկատեք պարզ բակեր, զարդաքանդակ փայտյա դռներ և այլ գեղեցիկ ճարտարապետական լուծումներ: Միաժամանակ ձեզ կողջունեն բազմաթիվ երեխաներ, ովքեր մեծ ցանկություն ունեն օգնելու ձեզ լաբիրինթոսից դուրս գալ: Գեղեցիկ տեսարաններ տեսնելու համար բարձրացեք մոտակա տանիքներից մեկը և ձեր առջև կհառնի ավազագույն անապատը:

Հասցե
Յազդ, Իրան
Տեղադիրքը