Իմամ Ռեզայի սրբավայրը

Մաշադի տեսարժան վայրերը

 

Ընդհանրապես Իրանը հանրությանը ավելի շատ հայտնի է իր սրբատեղիներով և կրոնական համալիրներով: Այս կրոնական երկիրը ճարտարապետական շեշտը դրել է ավելի շատ կրոնական կառույցների ստեղծման, քան թանգարանների և այլ զբոսավայրերի վրա:

Իմամ Ռեզայի սրբատեղին ներառում է Իմամ Ռեզայի դամբարանը: Վերջինս Տասներկու իմամներից ութերորդն էր: Սրբավայրը գտնվում է Իրանի Մաշադ քաղաքում: Իր տրամագծով և ծավալով այն աշխարհում երկրորդ ամենամեծ մզկիթն է:

Համալիրի ներսում կտեսնեք նաև գրադարան, թանգարան, աղոթարաններ, գերեզմանատուն, ճաշասենյակ ուխտավորների համար, չորս վարժարան, Գոհարշադի մզկիթը, Իսլամական գիտությունների Ռազավի համալսարանը և այլն:

Հասցե
Մաշադ, Ռազավի Խորասան, Իրան
Տեղադիրքը