ՎիզիթԱրմ - տուրիզմի կենտրոն

Բարի գալուստ ՎիզիթԱրմ տուրիզմի կենտրոն:ՎիզիթԱրմի միջոցով Դուք կարող եք ամրագրել հյուրանոցներ Երևանում, ինչպես նաև ամրագրել հյուրանոցներ և հանգստյան տներ Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում, Գորիսում, Սևանա լճի շրջանում, Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի այլ վայրերում: Դուք կարող եք հյուրանոցներ

Երևան-Թբիլիսի տրանսֆեր

Հատուկ Առաջարկ - Երևան-Թբիլիսի տրանսֆեր

Հարմարավետ ավտոմեքենաներով Երևանից Թբիլիսի փոխադրումների կազմակերպում: Եթե Ձեր ժամանակը թույլ է տալիս, ապա կարող ենք տրանսֆերի մեջ անվճար ներառել հետևյալ լրացուցիչ ծառայությունները, որոնք Ձեր ճամփորդությունը կդարձնեն առավել հաճելի և ժամանցային: Ահա դրանք.

  • 15 րոպեով կանգառ Ապարան քաղաքի Գնթունինք խանութի մոտ, որեղ կարող եք գնել աննկարագրելիորեն համեղ նոր թխված վրացական հաց, հայկական պանիր և այլ թեթև ուտեստներ և խմիչքներ:
  • 40 րոպեով մուտք Սանահին վանական համալիր, որն ընդգրկված է UNESCO-ի մշակութային ժառանգության ցանկում

Ուժի մեջ է մինչև: 

31 հոկեմբեր 2016

Ջերմուկի մասին

Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Արփա գետի վերին հոսանքի շրջանում, ծովի մակերևույթից  2070 մետր բարձրությամբ սարավանդի վրա, անտառոտ լեռների գրկում: Ջերմուկի համայնապատկերը գեղատեսիլ է ու հմայիչ: Այն Արփա գետի գեղատեսիլ կիրճով բաժանվում է երկու մասի, որոնց տեղացիները տվել են համապատասխանաբար «աջափ» և «ձախափ» անվանումները:

Գեղատեսիլ Ջերմուկը

Դիլիջանի մասին

Անտառներով, բազմերանգ ծաղիկներով ու սառնորակ աղբյուրներով հայտնի հանգստավայր, առողջարանային քաղաք Դիլիջանը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում, Աղստև գետի ափին, շրջապատված Փամբակի և Բազումի լեռնաշղթաներով: Տարածքը կազմում է 6,9 կմ2 , բնակչությունը՝ մոտ 17 հազար մարդ: Դիլիջանը փռված է ծովի մակերևույթից 1250-1510 մետր բարձրության վրա գտնվող նեղ գետահովտում և դրան հարակից անտառապատ լեռնալանջերի ընդարձակ բացատներում ձևավորում է մի գողտրիկ համայնապատկեր: Քաղաքի կլիման  մեղմ է ու հաճելի: Ծաղկաշատ ու առողջարար գարնանը հաջորդում է հով և արևոտ ամառը, աշնունը՝ երկարատև  է ու մր
Հաղարծին վանական համալիր, Դիլիջան

Ծաղկաձորի մասին

Ծաղկաձորը իր ուրույն տեղն է գրավում Հայաստանում իր բազմապիսի ու գեղեցիկ բնաշխարհով, որն ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրյա հյուրերի ցանկալի այցեվայրեից մեկն է: Ինքնին որքան հնչեղ ու գրավիչ է «Ծաղիկների ձոր»՝  Ծաղկաձոր անվանումը, նույնքան էլ՝ սազական քաղաքին:

Ծաղկունյաց հրապարակը Ծաղկաձորում